ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ապահովում է հիմնարկի փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքները։
- Տնօրենի կարգադրագրերին, հրամաններին համապատասխան փոխանցում է փաստաթղթերն ի կատարման:
- Ստեղծում է փաստաթղթերի շտեմարան:
- Վարում է փաստաթղթային նյութերի շրջանառության հաշվառումը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ, գրանցված փաստաթղթերի վերաբերյալ տալիս է անհրաժեշտ տեղեկանքներ:
- Վարում է ստացվող և ուղարկվող թղթակցության հաշվառում, համակարգում և պահպանում է ընթացիկ արխիվի փաստաթղթերը:
- Վարում է փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները, ապահովում է դրանց հարմարավետ և արագ փնտրումը:
- Ապահովում է շրջանառվող ծառայողական փաստաթղթերի պահպանումը /հրամանապանակ, արձանագրություններ/:
- Ղեկավարի հանձնարարությամբ տպագրում է ծառայողական նյութեր, ընթացիկ տեղեկատվությունը ներմուծում է տվյալների բանկ:
- Իրականացնում է ղեկավար հանձնաժողովի /steering comittee/ հետ հաղորդակցություն, նիստերի նախապատրաստում և նյութերի տրամադրում, արձանագրությունների կազմում և շրջանառում, աշխատակազմի ընդունման մրցութային կարգով նախատեսված հանձնաժողովի անդամների հետ հաղորդակցություն:
- Կազմակերպում է աշխատակազմի հետ ընդհանուր ժողովները, կազմում է արձանագրություններ, հանձնարարությունների ցանկ, հետևում դրանց ընթացքին։ Աջակցում է հիմնարկի աշխատակիցների օրացույցերի պատշաճ վարմանը, խմբային հանդիպումների ծանուցմանը և կազմակերպմանը, պատշաճ իրազեկմանը։
- Կազմում է աշխատանքի ընդունման հայտարարություններ, հիմնարկի ընթացակարգերի համաձայն մասնակցում է նոր աշխատողների աշխատանքի ընդունման գործընթացին։
- Կազմում է հիմնարկի աշխատակազմի հերթական և իրենց հաշվին արձակուրդների օրացույց։
- Կազմում է աշխատակիցների կարողությունների զարգացման տարեկան պլան, կազմակերպում և իրականացնում է կարողությունների զարգացման տարեկան պլանով հաստատված գործողությունները։
- Մշակում, տնօրենի հետ քննարկում և հաստատում է աշխատակազմի գնահատման ցուցիչները, կազմակերպում ամենամյա գնահատման աշխատանքները։
- Նախաձեռնում և իրականացնում է հիմնարկի աշխատանքային մթնոլորտի բարելավմանը, թիմային ոգու ձևավորմանն ուղղված միջոցառումներ, ապահովում է հիմնարկի և աշխատողների ներքին հաղորդակցությունը։
- Մասնակցում է հիմնարկի նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին։
- Անհրաժեշտության դեպքում կատարում է աշխատանքային այլ պարտականություններ և առաջադրանքները, որոնք չեն հակասում ՀՀ ԱՕ-ին:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 2 տարվա համանման աշխատանքի փորձ,
- Գրասենյակի կառավարման ընթացակարգերի և ձևերի իմացություն,
- Գրասենյակային սարքավորումների /համակարգիչ, տպիչ, այլ հեռահաղորդակցման համակարգեր/ հետ աշխատելու հմտություն,
- Փաստաթղթավորման կարողություն, փաստաթղթի դերի ու նշանակության, ձևաթղթերի տեսակների և դրանց պատրաստման կարգի իմացություն,
- Հանդիպումների, ժողովների կազմակերպման ընթացակարգերի, այցելուների, հյուրերի ընդունելության կազմակերպման հմտություն,
- Հաղորդակցման հմտություններ, երկխոսությունների և քննարկումների նախաձեռնման, պահպանման, եզրափակման հմտություններ,
- Աշխատանքի կուլտուրային և էթիկային տիրապետելու, թիմում արդյունավետ աշխատելու կարողություն,
- Ժամանակի կառավարման գերազանց կարողություն, աշխատանքի առաջնահերթությունը սահմանելու հմտություն,
- Հայերենի և անգլերենի գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման հմտություններ, ռուսերենի իմացությունն առավելություն է,
- Համակարգչային հմտություններ,
- ՀՀ մարզեր ճամփորդելու հնարավորություն:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 250,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:
Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`
- անձնագրի պատճենը,
- ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
- Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
- այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։
Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «ՄՌ կառավարման և ադմինիստրատիվ գործառնությունների համակարգման պատասխանատու»։
Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 13.03.2024թ.
Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած անձիք:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հիմնադրվել է 2016թ.: 2020թ․ այն վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ:
«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են. ա․ ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ․ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ․ տեղական արտադրությունը խթանելը, ե․ համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: