ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքի կրթօջախներին, կրթամշակութային կենտրոններին և հայերենի ուսուցմամբ բոլոր տեսակի ուսումնական հաստատություններին ուսումնական գրականության ու ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագիրը՝ 2024-2025 ուսումնական տարվա համար:

Ձեռքբերման քանակները պլանավորելու համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված հայտաձևը (նախնական հայտը) և անհրաժեշտ ուսումնական նյութերի ցանկը:

Նախնական հայտը չի հանդիսանում հիմք գրքերը տրամադրելու համար: Հայտերի ընդունման նպատակն է հավաքագրել դասագրքերի պահանջարկ:

Լրացված նախնական հայտերն անհրաժեշտ է ուղարկել ruzanna.hambardzumyan@escs.am էլեկտրոնային հասցեին: Հայտերն ընդունվում են մինչև 2024 թ. ապրիլի 1-ը ներառյալ:

Նախարարության կողմից գրականության տրամադրումը կրթօջախներին իրականացվելու է իրավասու անձանց ու կառույցների պաշտոնական դիմումների հիման վրա: Ուսումնական նյութերի տրամադրման գործընթացի մեկնարկի մասին հայտարարությունը կհրապարակվի հաջորդիվ:

Միաժամանակ նշենք, որ գործում է նաև սփյուռքի կրթօջախներին տրամադրվող ուսումնական գրականության էլեկտրոնային պաշարների հարթակը՝ https://lib.armedu.am/, որտեղ առկա են մի շարք դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի էլեկտրոնային տարբերակները՝ ներբեռնման հնարավորությամբ:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին, հեռ.՝ +374(10)599-647 (ներքին՝ 547):