ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ «Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են'
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է'
1) դիմում կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4)տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով' սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2024 թ. փետրվարի 25-ից մինչև մարտի 6-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Սպիտակի պետական քոլեջում:

Մրցույթը տեղի կունենա 2024 թ. մարտի 19-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Լոռու մարզի Սպիտակի պետական քոլեջում, հասցեն՝ Լոռու մարզ, ք․ Սպիտակ, Ս․ Ավետիսյան 273: Տեղեկությունների համար զանգահարել +(374)93-24-13-89 կամ +(374)255-2-37-11 հեռախոսահամարներով, էլ. հասցե` spitakipetakancollege@rambler.ru: