Հիմնական գործառույթները՝

    1. Մասնակցում է Նախարարությունում էլեկտրոնային և թղթային տարբերակներով ստացված դիմումների և ոչ գաղտնի գրությունների (կից նյութերով) մուտքագրման աշխատանքներին` նախարարությունում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով.
    2. մասնակցում է ելից փաստաթղթերի առաքման աշխատանքներին` թղթային (սուրհանդակային և փոստային ծառայությունների միջոցով) կամ էլեկտրոնային տարբերակով.
    3. մասնակցում է ամենօրյա կատարման ենթակա հանձնարարականների վերաբերյալ ստորաբաժանումներին տեղեկատվության տրամադրման աշխատանքներին.
    4. մասնակցում է Նախարարություն դիմած քաղաքացիների դիմումների, գրությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմման և նախորդ ժամանակահատվածի համեմատական վերլուծության ամփոփման աշխատանքներին.
    5. մասնակցում է արխիվային աշխատանքների իրականացմանը.
    6. մասնակցում է արխիվային տեղեկանքների, ատեստատների և վկայականների իսկության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը,
    7. մասնակցում է թղթային տարբերակով ստացված պաշտոնական գրությունների, դիմումների հիմքերի վարման և կատարողներին տրամադրման աշխատանքները.
    8. մասնակցում է Նախարարություն մուտքագրված փաստաթղթերի վիճակագրության և վերլուծության աշխատանքներին.
    9. մասնակցում է հանրագրերի հաշվառում, գրանցամատյանի վարում և հրապարակում.
    10. մասնակցում է Նախարարի և գլխավոր քարտուղարի ոչ կադրային հրամանների համարակալման և արխիվացման աշխատանքներին:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Կրթություն, որակավորման աստիճանը`

Բարձրագույն կրթություն:

2) Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:

3) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.

4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.

    • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
    • Դիմումների ընդունման ժամկետն է` 2024 թվականի փետրվարի 16-ին, 19-20-ը ներառյալ:
    • Աշխատավարձի չափը՝ 189696 /հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ:
    • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010 /599659/, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am
    • Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: