Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտի 311 կգ արդյունքով (140+171 կգ)։ Հրում վարժությունում Գոռը գլխավերևում պահել է 171 կգ ծանրաձողն ու արժանացել նաև փոքր ոսկե մեդալին, իսկ պոկում վարժությունում բավարարվել է փոքր բրոնզով։

Հիշեցնենք՝ Գոռ Սահակյանը հաղթող էր ճանաչվել նաև 2023 թվականին Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում։

Սա Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն էր Բուլղարիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել էր նաև 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը։

Ներկայացնում ենք հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը.

Կանայք

81 կգ- Լիանա Գյուրջյան՝ փետրվարի 18, ժամը` 19:00,

87 կգ - Տաթև Հակոբյան, Հռիփսիմե Խուրշուդյան՝ փետրվարի 19, ժամը` 22:00,

Տղամարդիկ

81 կգ- Ռաֆիկ Հարությունյան՝ փետրվարի 16, ժամը` 22:00,

89 կգ - Անդրանիկ Կարապետյան՝ փետրվարի 17, ժամը` 19:00,

96 կգ - Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան՝ փետրվարի 18, ժամը` 22:00,

102 կգ - Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան՝ փետրվարի 19, ժամը` 16:00,

109 կգ - Պետրոս Պետրոսյան՝ փետրվարի 19-ին, ժամը` 19:00,

+ 109 կգ - Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան՝ փետրվարի 20, ժամը` 18:00: