Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակների համար հայտերի ընդունման գործընթացը: 2024-2025 ուսումնական տարում ընտրված դիմորդներին կտրա­մադրվի կրթաթոշակ` ՉԺՀ համալսա­րան­ներում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար:

Կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և հետազոտողների համար՝ ՉԺՀ համալսարաններում տարբեր ոլորտներում մեկամյա բուհական կամ հետբուհա­կան կրթություն ստանալու նպատակով: Դասընթացների լեզուներն են անգլերենը կամ չինարենը: Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 2 թեկնածութ­յուն` հաստատված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից: Կազմակերպիչ­նե­րի կողմից խրախուսվում է կին դիմորդների մասնակցությունը ծրագրին:

Այս ծրագիրը չի ենթադրում նախորդ տարիներին նույն ծրագրի շրջանակում շահած կրթաթոշակների ժամկետ­նե­րի երկարաձգում:

Կրթաթոշակների վերաբերյալ այլ մանրամասների կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է մինչև ս.թ փետրվարի 28-ը: Ոչ ամբողջական և կրթաթոշակի չափորոշիչներին չհամապատասխանող հայ­տե­րը չեն դիտարկվելու: