Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: 55 կգ քաշային հայ մարզուհին երկամարտի 196 կգ արդյունքով կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Հրում վարժությունում մեր մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը։ Պոկում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրել է 81 կգ կշռող ծանրաձողը։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանը երկամարտում գրավել է 7-րդ տեղը՝ 180 կգ արդյունքով։

Այսօր՝ փետրվարի 14-ին, մրցահարթակ դուրս կգա Երևանում կայացած Եվրոպայի առաջնության չեմպիոն Գոռ Սահակյանը (67 կգ)։

Ներկայացնում ենք հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը.

Կանայք

81 կգ- Լիանա Գյուրջյան՝ փետրվարի 18, ժամը` 19:00,

87 կգ - Տաթև Հակոբյան, Հռիփսիմե Խուրշուդյան՝ փետրվարի 19, ժամը` 22:00,

Տղամարդիկ

81 կգ- Ռաֆիկ Հարությունյան՝ փետրվարի 16, ժամը` 22:00,

89 կգ - Անդրանիկ Կարապետյան՝ փետրվարի 17, ժամը` 19:00,

96 կգ - Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան՝ փետրվարի 18, ժամը` 22:00,

102 կգ - Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան՝ փետրվարի 19, ժամը` 16:00,

109 կգ - Պետրոս Պետրոսյան՝ փետրվարի 19-ին, ժամը` 19:00,

+ 109 կգ - Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան՝ փետրվարի 20, ժամը` 18:00: