Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Թբիլիսիում անցկացված պատանիների, երիտասարդների և Մ21 տարեկանների Եվրոպայի 51-րդ առաջնությունում:

Հին աշխարհամասի առաջնության Մ21 տարեկանների պայքարում -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը 5 հաղթական մենամարտ անցկացնելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ արդեն առավելության է հասել մակեդոնացի Վիտոմիր Տրաջկովսկու նկատմամբ:

Նշենք՝ Թբիլիսիում հաջողություններ են գրանցել նաև հայ մրցավարները:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր մրցավար Արտյոմ Վասիլյանը և մրցավար Էդգար Մինասյանը, հանձնելով Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնությանը նախորդած մրցավարական որակավորման քննությունը, ստացել են EKF Referee B միջազգային մրցավարական բարձր որակավորում: