Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Քննարկվել են նիստի օրակարգում ներառված հարցերը, որոնք վերաբերել են աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանին նվիրված համերգային ծրագրերի, ցուցահանդեսների, գիտաժողովի, տոնակատարությունների մեկնարկն ազդարարող միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը: Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի:

Հանդիպմանը հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովը հաստատել է ծրագրի վերջնական տարբերակը:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է արդեն իսկ սկսել այն միջոցառումների կազմակերպման հետ կապված աշխատանքները, որոնք հանձնաժողովի կողմից հաստատվել են, իսկ այն հարցերը, որոնք բարձրացվել են այսօրվա նիստի ընթացքում, դրանց շուրջ կազմակերպել քննարկումներ և հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան առաջարկություններ և լուծումներ:

Երևանը կընդունի 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերը
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի՝ քիչ առաջ կայացրած որոշման համաձայն՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում:
Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակությունների շուրջ 4000 մասնակիցների: