ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2024 թ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ:

Դրամաշնորհային մրցույթի առանցքային նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը /մասնակիցները/ հրատարակելու է /են/ անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 1000 օրինակ տպաքանակով, որից 500-ը բաշխելու է արտասահմանյան գրադարաններին:

Գրականության թեմատիկ ուղղվածություններն են՝

  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը,
  • Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը,
  • պատմագրություն,
  • հնագիտական ժառանգություն,
  • ուրարտագիտություն,
  • դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024 թ մարտի 10-ը՝ ժամը 11:00-ն: Վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։