Փետրվարի 12-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ներկայացրել է թիմի կազմն առաջիկա ստուգատեսի համար:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Արմեն Բաբալարյանի խոսքով՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են օլիմպիական ուղեգրեր նվաճած մարզիկները, քանի որ ԵԱ-ն նրանց համար Փարիզ-2024-ի նախապատրաստական փուլերից մեկն է:

Նշենք, որ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Լուսանկարը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի