ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի» իրականացման նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Մասնակցի ներկայացրած դրամաշնորհային ծրագիրը պետք է ուղղված լինի երիտասարդական աշխատանքով զբաղվող բոլոր մասնագետների, գործնականում երիտասարդների հետ աշխատողների և բոլոր նրանց մասնագիտական և անձնային հմտությունների ու կարողությունների կատարելագործմանը, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը։

Մրցույթի շրջանակում նախատեսվում է երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի կազմակերպման և իրագործման համար հաղթող մասնակցին անհատույց և անվերադարձ տրամադրել դրամական հատկացում, որի առավելագույն չափը կազմում է 7 961 500 (յոթ միլիոն ինը հարյուր վաթսունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024 թվականի փետրվարի 22-ը՝ ժամը 12:00-ն: