Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մարզիկով Բուլղարիայում մասնակցում է Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին:

Մրցումների առաջին օրը ռինգ է դուրս եկել Հայաստանի չեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։ Մեր մարզիկը մրցել է Ուկրաինան ներկայացնող Տիմուր Բաբաշկոյի հետ ու հաղթել 4։1 հաշվով։

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են նաև Արեն Ասլամազյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ) և Աղվան Ալեքսանյանը (80 կգ):

Հայ բռնցքամարտիկները Ստրանջայի մրցաշարին մասնակցում են Արթուր Մելքումյանի գլխավորությամբ: