Աշոցքում օրերս անցկացվել է Հայաստանի դահուկավազքի 2024 թվականի առաջնությունը, որի արդյունքներով կանանց ու տղամարդկանց պայքարում չեմպիոններ են հռչակվել Կատյա Գալստյանն ու Միքայել Միքայելյանը:

Կանանց 5 կմ ազատ ոճում Կատյա Գալստյանը ոսկե մեդալներ է նվաճել ազատ և դասական ոճերում և արագավազքում:

Տղամարդկանց 10 կմ ազատ ոճում մրցանակային տեղեր են զբաղեցրել Աշոցքի ներկայացուցիչները: Միքայել Միքայելյանը նվաճել է ոսկե, Սպարտակ Ոսկանյանը` արծաթե, իսկ Թադևոս Պողոսյանը` բրոնզ մեդալները:

Լավագույն եռյակի դասավորությունը նույնն է նաև տղամարդկանց 10 կմ դասական ոճում և արագավազքում: