ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը 2024 թվականին նոր անդամներով համալրելու համար փետրվարի 12-ին կանցկացվեն լսումներ:

Լսումներին կարող են մասնակցել 9-18 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ակադեմիական երեք մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ։

Մասնակցության համար անհրաժեշտ է

  • ձայնագրել ազատ ոճի ծրագիր առնվազն 10 րոպե տևողությամբ,
  • կազմել անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, տարիք, գործիք, երաժշտական ուսումնական հաստատություն, դասատու, կոնտակտային տվյալներ,
  • ձայնագրության Youtube-յան հղումը և ամբողջական ինֆորմացիան ուղարկել meknark2020@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Պատասխան նամակով ձեզ կտրամադրվի ժամանակացույց, ըստ որի՝ հարկավոր է ներկայանալ լսումներին:

Ուշադրություն. հայտերն անհրաժեշտ է ուղարկել մինչև փետրվարի 8-ը: Ավելի ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի:

Նշենք նաև, որ մասնակցության հայտեր պետք է ներկայացնեն միայն նոր հավակնորդները։