Բռնցքամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները Խաչիկ Խաչատրյանի և Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:

Տղամարդկանց հավաքականի կազմում հավաքին մասնակցում է 24 բռնցքամարտիկ, կանանց թիմում ընդգրկված է 5 մարզիկ:

Ծաղկաձորյան հավաքը կտևի մինչև փետրվարի 12-ը, իսկ դրան կհաջորդի Օլիմպավանում կայանալիք ուսումնամարզական հավաքը:
Այս ընթացքում Արթուր Մելքումյանի գլխավորությամբ 4 բռնցքամարտիկ կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու Ստրանջայի մրցաշարին:

Հիշեցնենք, որ բռնցքամարտիկները դեռևս Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել: