ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի շրջանակում նախատեսվում է երիտասարդության ֆինանսական գրագիտության բարձրացում՝ տեղեկատվության, կրթական ռեսուրսների հասանելիության բարձրացման, համանման կրթական նախաձեռնությունների խրախուսման, հարթակների զարգացման և այլ միջոցներով:

Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 3 000 000 (երեք միլիոն՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։ Նախատեսվող գումարը ներառում է բոլոր հարկերն ու տուրքերը։
Հաղթող ճանաչված մասնակցի դրամաշնորհային հայտով ներկայացված ծրագրում ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի առնվազն 60 երիտասարդ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ ԱՊՀ մասնակից պետություններից։ Ընդ որում՝ մասնակիցն իր ծրագրում ՀՀ երիտասարդների՝ առկա կամ առցանց ձևաչափով մասնակցությունից բացի, պետք է ապահովի նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների մասնակցությունը՝ առցանց տարբերակով։

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝
•առնվազն 3 նմանատիպ ծրագրի իրականացման փորձառություն,
•ծրագրի աշխատակազմի փորձառություն,
•ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ոչ ուշ, քան 2024 թվականի փետրվարի 7-ը՝ ժամը 12:00-ն։