Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի № 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի (ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի № 259-Ն որոշման հավելված) համաձայն՝ «Գեղադիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:

1. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը:

2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).

4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, վարչական շենք, հեռ. 0223-2-05-15) 2024 թվականի հունվարի 30-ից փետրվարի 19-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 16:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: