Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության լիցենզավորման և թույլտվությունների բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 18-34.19-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության լիցենզավորման վարչության լիցենզավորման և թույլտվությունների բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 18-34.19-Մ2-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության լիցենզավորման և թույլտվությունների բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 18-34.19-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով: Դիմումներն էլեկտրոնային տարբերակով ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2024 թվականի հունվարի 29-ից մինչև 2024 թվականի փետրվարի 2-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

  1. Դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի մարտի 26-ին՝ ժամը 1430-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի մարտի 28-ին՝ ժամը 1100-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 267 072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Սահմանադրություն. հոդվածներ՝ 1,5,6,7,29-38,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 5,6,7,9,10-16,18,21,22

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172251

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 4,6,10,13,14,16,28,29,30,31,32,33,34,36,39,43

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139

«Կրթության մասին» օրենք հոդվածներ՝ 3,4,10,11,13,16,18

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178018

«Լիցենզավորման մասին» օրենք. հոդվածներ` 3,6,12,17,21,23,26,29,32,35,37,48,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187310

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք հոդվածներ՝ 9,10,11,12,14,35,38,267

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188085

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3,6,9,10,12,14,16,17,18

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164932

Անի Թորոսյան «Համակարգչային հմտություններ (ՄԿՈՒ համակարգի ուսանողների համար)»

հղումը՝ https://escs.am/files/files/2022-06-02/a07bdba448bf7cdaf35b309d55a7cb67.pdf

«Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու»

hղումը՝ https://bit.ly/3zfSglY

Ա. Ս. Մարգարյան, «Ժամանակակից հայոց լեզու», Երևան, 1997

հղումը՝ http://publishing.ysu.am/files/18.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝

https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

«Խնդրի լուծում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Հաշվետվությունների» մշակում

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

«Բարեվարքություն» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 559):