Աշխատանքային պարտականություններն են`

  1. «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների (ՀՀ կառավարության 30 նոյեմբերի 2023 թվականի N 2093-Ն որոշում) և 500 մանկապարտեզների ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) ցանկերի լրամշակում՝ համաձայն ստացված առաջարկների:
  2. Ծրագրի շրջանակներում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ստեղծված համակարգի վարում՝ փոխհամագործակցելով պատասխանատու այլ կառույցների հետ:
  3. Ծրագրի շրջանակներում կառուցման, հիմնանորոգման կամ վերակառուցման աշխատանքների մշտադիտարկում՝ կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող հաստատություններ այցելությունների միջոցով, շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում:
  4. Ցանկերի ճշգրտման, համալրման առնչությամբ ստացված հարցերի պարզաբանում՝ ըստ անհրաժեշտության համագործակցելովՀՀ կառավարության, այլ գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հաստատությունների ներկայացուցիչների հետ:
  5. Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների անհրաժեշտ գույքի օրինակելի ցանկերի, ինչպես նաև ցանկերում ներառված գույքի տեխնիկական բնութագրերի լրամշակման աշխատատանքներին մասնակցություն:
  6. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման մասին (ԿԳՄՍՆ) ցանկում ընդգրկված հաստատություններում շինարարական աշխատանքների իրականացում և անհրաժեշտ գույքով և սարքավորումներով հագեցվածության ապահովում» միջոցառման շրջանակներում 300 դպրոցների և 500 մանկապարտեզների շինարարական աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտ գույքով ապահովման գործընթացի իրականացմանը մասնակցություն, մասնավորապես ըստ հաստատությունների անհրաժեշտ գույքի ցանկերի՝ քանակական ցուցանիշներով, կազմում, հավաքագրված տեղեկատվության ամբողջականացում և տրամադրում Նախարարության կազմակերպատնտեսական վարչությանը՝ համապատասխան գնման հայտի կազմման նպատակով, մատակարարման գործընթացի մշտադիտարկում՝ մատակարարման ժամկետների վերահսկողություն, մատակարարված գույքի քանակների և որակական ցուցանիշների՝ համապատասխան մատակարարման պայմանագրով սահմանվածներին համապատասխանության դիտարկում:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1. ՀՀ քաղաքացիություն,

2. Բարձրագույն կրթություն,

3.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

4.Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,

5.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված խնդիրների լուծման և հաշվետվությունների մշակման հմտություններ,

6.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված տեղեկատվության հավաքագրման և վերլուծության հմտություններ։

  1. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  2. Գրական հայերենի տիրապետում,
  3. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 (մեկ) տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման ժամկետն է` 2024 թվականի հունվարի 24-26-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 010-599659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am):