ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ «Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ-ում, 2024 թվականի փետրվարի 14-ից մինչև մարտի 5-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ» ՊՈԱԿ -ում: Հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 11:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (+374 44)14-41-81: Փաստաթղթերն ուղարկել melikyanromanos@gmai.com էլեկտրոնային հասցեին: