Աշխարհի գավաթի առաջին և երկրորդ փուլերին նախապատրաստվող Հայաստանի մարմնամարզության ընտրանին երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում:

Մարմնամարզության ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ հավաքը կմեկնարկի հունվարի 30-ին և կտևի մինչև փետրվարի 13-ը:

Աշխարհի գավաթի առաջին փուլը տեղի կունենա փետրվարի 13-19-ը՝ Կահիրեում, իսկ երկրորդ փուլը՝ փետրվարի 20-26-ը՝ Կոտբուսում:

Նշենք, որ Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են «Փարիզ-2024»-ի համար: