Սյունիքի մարզկենտրոն Կապանում երկրորդ անգամ կիրականացվի երաժշտական նախագիծ՝ Կապանի միջազգային երաժշտական փառատոնը:

Նախագիծը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Կապանի համայնքապետարանի համագործակցությամբ՝ անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի նախաձեռնությամբ: Փառատոնն իրականացնում է «Կապանի միջազգային փառատոն» կազմակերպությունը:

Կապանի միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի հունվարի 13-ին՝ ժամը 19։00-ին, Կապանի արվեստի պետական քոլեջի ՎՍտամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում:

Համերգին կմասնակցեն Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Գարի Եփրիկյանը (երգեհոն), Արմեն Քարամյանը (դաշնամուր), Արմեն Պուչինյանը (դաշնամուր):