«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթ։ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

1. գիտական աստիճան` հայագիտության կամ հումանիտար-հասարակագիտական գիտությունների բնագավառում,

2. առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն,

3. ցեղասպանագիտության ոլորտում գիտական աշխատանքներ,

4. գերազանց տիրապետում է գրավոր և բանավոր անգլերենի:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով,

2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3. գունավոր լուսանկար,

4. առնվազն 5 տարվա գիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթուղթ,

5. թեկնածուի համառոտ ինքնակենսագրություն (CV),

6. զինվորական գրքույկի կամ զինապարտության մասին փաստաթղթի պատճենը (առկայության պարագայում),

7. գիտական աստիճանի վկայականի պատճենը,

8. հրատարակված գիտական աշխատությունների ցանկ,

9. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի զարգացման տեսլականը (առավելագույնը 1500 բառի շրջանակում):

Փաստաթղթերի պատճեններն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ. վերջիններս դիմողին կվերադարձվեն համեմատվելուց հետո:

Մրցույթին մասնակցելու դիմումներն ու փաստաթղթերը (բնօրինակներով) 2024 թ. հունվարի 13-ից մինչև փետրվարի 2-ը ներառյալ, ժամը 09:30-16:30-ը (բացի կիրակի և երկուշաբթի օրերից) պետք է ներկայացնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» (հասցե` ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8) կամ ուղարկել scientific-secretary@genocide-museum.am հասցեով:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ընտրությունը տեղի կունենա 2024 թ. փետրվարի 12-ին, ժամը 14:00-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի շենքում (հասցե` ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8):

Տեղեկությունների համար զանգահարել` 010 39 09 81 (ընդունարան):