Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի (Participation Programme) 2024-2025 թթ. շրջափուլը:

Նոր շրջափուլի շրջանակում կազմա­կերպության յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել մինչև յոթ ծրագրային առաջարկ՝ ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցություն ստանալու համար։

Առաջարկները ՅՈւՆԵՍԿՕ-ին են ներկայացվելու առաջնահերթության սկզբունքով՝ հաշվի առնելով նաև, որ առաջին չորս ծրագրային առաջարկներից առնվազն մեկը պարտադիր կերպով պետք է ուղղված լինի գենդերային հավասարության պահպանմանը։ Ծրագրերի իրականացման վերջնաժամկետը 2025 թ. դեկտեմբերի 31-ն է։

Ծրագրային առաջարկները պատշաճ կերպով կազմակերպությանը ներկայացնելու նպատակով անհրաժեշտ է մինչև 2024 թ. հունվարի 31-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել ծրագրային առաջարկներ՝ կցված ձևաչափով (Annex I), իսկ հայտի էլեկտրոնային տարբերակներն ուղարկել international@escs.am էլեկտրոնային հասցեին։

Կարևոր նախապայման է, որ ներ­կայացված ծրագրերն առնչվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ոլորտներին և համահունչ լինեն գերակայություններին։