Աշխատանքային պարտականություններն են՝

1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործող իրավական ակտերի վերլուծությանը մասնակցություն:

2. Պետական բյուջեով տպագրվող տարրական դասարանների դասագրքերի, ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերի վերահրատարակման գործընթացի կազմակերպում /գնման հայտերի կազմում և պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողության իրականացում/:

3. Բրայլյան տառատեսակով դասագրքերի տպագրության մրցույթի փաթեթի պատրաստում:

4. Համագործակցություն ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրավաբանական, ֆինանսաբյուջետային, գնումների կազմակերպման, հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության, արտաքին կապերի և սփյուռքի վարչությունների,ինչպես նաև լիցենզավորման գործակալության հետ:

5.Պետական բյուջեով տպագրվող դասագրքերի մուտքագրման, հավաքագրման գործընթացի կազմակերպում /շրջաբերականների կազմում և տրամադրում համապատասխան լիազոր մարմիններին/, ԿՏԱԿ-ի հետ համագործակցություն:

6. ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանների և այլ իրավական ակտերի նախագծերի կազմում:

7. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծերի հանրակրթության վարչությանն առնչվող ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն, հաշվետվությունների և հիմնավորումների մշակում, կազմում:

8. Հանրակրթական ուսումնական հաստատությունների սուբսիդավորման վերաբերյալ հանձնման-ընդունման ակտերի կազմում:

9. «Հանրակրթության պետական չափորոշչով» պայմանավորված նոր դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթի մրցութային հանձնաժողովի աշխատանքների, փորձագիտական խմբերի ձևավորման, առնչվող այլ գործընթացների համակարգում և իրականացում:

10. Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների աշխատանքների կազմակերպում:

11. Քաղաքացիների դիմումների, դիմում-բողոքների ուսւմնասիրություն:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. Բարձրագույն կրթություն.
  3. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ.
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  5. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ,
  6. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված իրավական ակտերի իմացություն.
  7. Գրական հայերենի տիրապետում.
  8. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 6 /վեց/ ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է).
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր՝ անձնագիր, դիպլոմ /ներ/, վկայական /ներ/, աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից).
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի դեկտեմբերի 26-28-ը ներառյալ՝ ժամը 9:00-12:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2023թ. դեկտեմբերի 28-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: