Աշխատանքային պարտականություններն են`

  1. Մասնակցում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացներին:
  2. Իրականացնում է գնումների էլեկտրոնային տեղեկագրում /www.gnumner.am կայքում/ Նախարարության, Նախարարության ենթակայությամբ գործող պատվիրատուների, ինչպես նաև Նախարարության դրամաշնորհային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով այլ պատվիրատուների կողմից կատարված գնման գործընթացների վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև գնումների պլանների և դրանցում կատաված փոփոխությունների հրապարակումը:
  3. Իրականացնում է Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններից գնումների վերաբերյալ եռամսյակային, կիսամյակային, ինն ամսվա և տարեկան կտրվածքով հաշվետվությունների ընդունումը, ուսումնասիրումը, ամփոփումը, միասնական հաշվետվության կազմման աշխատանքները:
  4. Իրականացնում է Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին շրջաբերականների միջոցով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների, պարզաբանումների մասին տեղեկացման աշխատանքները, իսկ հանձնարարականների դեպքում՝ իրականացնում է վերջիններից համապատասխան տեղեկատվության հավաքագրումը և ամփոփումը.
  5. Օժանդակում է Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից գնման գործընթացների իրականացման աշխատանքներին.
  6. Իրականացնում է գրությունների, տեղեկանքների, հրամանների և հաշվետվությունների, ինչպես նաև զեկուցագրերի, առաջարկությունների և եզրակացությունների կազմման աշխատանքները:
  7. Իրականացնում է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ վերապահված այլ լիազորություններ:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. Բարձրագույն կրթություն,
  2. Բավարարում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջին,
  3. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ,
  4. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  5. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6 (վեց) ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման ժամկետն է` 2023 թվականի դեկտեմբերի 21-22-ը ներառյալ և դեկտեմբերի 25-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 010-599659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am):