Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամ, ճկասուսերակիր Հակոբ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 14 տարեկանների գավաթի խաղարկության հերթական փուլում:

Զուգահեռաբար անցկացվել են նաև պատանեկան և երիտասարդական մրցաշարեր, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները ևս մեդալներ են նվաճել:

Պատանեկան մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել Վրույր Հովհաննիսյանը, իսկ երիտասարդական մրցաշարում պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Նորայր Մայրանյանը:

Հայաստանի ներկայացուցիչներն առաջնությանը մասնակցել են ճկասուսեր զենքաձևի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը:

Տեղեկացնենք՝ հայ սուսերամարտիկներն ընթացիկ մրցաշրջանում արդեն 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարերում: Ավելի վաղ, Հակոբ Մանուկյանն ու Նարեկ Հովհաննիսյանն արծաթե և բրոնզե մեդալներ էին նվաճել Թբիլիսիում նոյեմբերի 25-ին անցկացված Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում Ճկասուսեր զենքաձևում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել էր 2-րդ, իսկ Նարեկ Հովհաննիսյանը՝ 3-րդ հորիզոնականը:

Հայաստանի մարզիկները դեկտեմբերի 21-25-ն էլ Թբիլիսիում կմասնակցեն Վրաստանի բաց առաջնությանը: