ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ դեկտեմբերի 8-ի N 1629-Ա հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Համաձայն հրամանի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան դեկտեմբերի 18-ին, 19-ին և 21-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Նշենք՝ թեստավորումն անցկացվում է էլեկտրոնային տարբերակով նախարարության կողմից ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով: Թեստավորմանը մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հավակնորդների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ: