ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է լրատվամիջոցների (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն, տպագիր մամուլ, էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներ) ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը Հայաստանի Հանրապետության՝ 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար:

Տասը լավագույն մարզիկների ընտրությանը մասնակցելու համար կարող են հավատարմագրվել այն լրատվամիջոցները կամ լրագրողները, որոնք տվյալ տարում ունեն առնվազն 10 իրադարձային կամ վերլուծական մարզական հրապարակում:

Հավատարմագրվելու համար լրատվամիջոցները պետք է մինչև այս տարվա դեկտեմբերի 18-ը համապատասխան դիմում ներկայացնեն ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն` հաստատված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով լրագրողի՝ ըստ անձնագրի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), լրատվական գործունեություն իրականացնողի, ինչպես նաև լրագրողի էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը: Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել info@escs.am էլեկտրոնային հասցեին:

Հավատարմագրված բոլոր լրատվամիջոցները կտեղեկացվեն ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության օրվա, ժամի և անցկացման վայրի մասին (տեղեկությունը լրատվամիջոցին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով իրազեկումը)։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-599-612, 095-88-23-58 (Նարե Հովհաննիսյան):