Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի 2-րդ կետի համաձայն՝ «Երևանի Ջորջ Դունայանցի անվան թիվ 154 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղն համալրելու համար ընդունվում են հայտեր:

1. Հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնն համալրելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը:

2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով (ձև՝ N 2).
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.
5) ինքնակենսագրություն (ձև՝ N 3) :

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում (dprots@yerevan.am) բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության հ. 212 աշխատասենյակում (հասցեն՝ Արգիշտիի 1, հեռախոս (011 514 005 ներքին՝ 429, 011 514 229) 2023 թվականի նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Երևանի քաղաքապետարան, հասցեն՝ Արգիշտիի 1:

Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ dprots@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին: