ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը:
Ծրագրի շրջանակում նոյեմբերի 29-ին Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանը (Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի համերգասրահ, հասցե՝ Խրիմյան Հայրիկ 19):
Համերգի բանախոսն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հարությունյանը:
Ծրագրի նպատակն է ազգային ոչ նյութական մշակույթի պահպանումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը, ազգային երաժշտության հանրահռչակումը: