ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի պահանջների համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ «Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).
3)«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով(ձև N 2).
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ համաձայն https://www.arlis.am/documentview.aspx?docID=168835 հղման
5)վերոհիշյալ հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդների հանդիպման արձանագրությունները.
6) ինքնակենսագրություն (ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում (syunik.anznakazm@mail.ru)՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմում (հասցե՝ ք. Կապան, Նժդեհի 1, սենյակ 201):
2023 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 14-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև ժամը 1700-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից (ընդմիջում՝ ժամը 1300-ից 1400-ը):
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հունվարի 8-ին, հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, hեռ՝. (+374) 10-599-659, էլ. փոստ՝ management@escs.am:
Զարգացման ծրագրի վերաբերյալ եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում և անցկացնում է հարցազրույց բոլոր դրական եզրակացություն ունեցող հավակնորդների հետ, որի արդյունքում կարող է հավակնորդներից մեկի հետ (եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է) կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձի 65 տարին լրանալը։ Հարցազրույցի անցկացման օրվա և ժամի մասին հավակնորդները կտեղեկացվեն անձնական էլեկտրոնային փոստով կամ հեռախոսազանգով:
Հարցազրույցը տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմում (հասցե՝ ք. Կապան, Նժդեհի 1):
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (0285)4-42-75 (անձնակազմի կառավարման բաժին), (0285)4-35-45 (Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն)։