Աշխատանքային պարտականություններն են՝

  • Իրականացնում է արագ արձագանքման ֆոնդի հայտերի հավաքագրում և ուսումնասիրում.
  • հաշվարկում է նախարարության կողմից (ԲԳԿ-ի մակարդակով) գույքի ձեռքբերման ծրագրերի շրջանակներում կատարվող ծախսերը, հավաքագրում և ամփոփում է համապատասխան տեղեկատվությունը.
  • հավաքագրում, ուսումնասիրում և ամփոփում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող մանկապարտեզների կապիտալ ծրագրերը.
  • կատարում է Նախարարության՝ ԲԳԿ մակարդակով կապիտալ ծախսերի (այդ թվում՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գծով ծախսերի) հետ առնչվող հաշվարկներ, ընթացքի վերաբերյալ մշտական վերլուծություն՝ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով տեղեկանքների ձևով.
  • կազմում և ներկայացնում է հաստատման կապիտալ դրամաշնորհի հատկացման պայմանագրերը, ինչպես նաև մուտքագրում դրանք PPCM և Client Treasury համակարգեր.
  • մուտքագրում է Client Treasury համակարգ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի (այդ թվում՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ծրագրերի) նախահաշիվները և պայմանագրերի քաղվածքները, հաշվարկում և ներկայացնում է հաստատման ընթացիկ ֆինանսավորման հայտերը.
  • մասնակցում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների և փաստաթղթերի նախապատրաստմանը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակմանը.
  • նախապատրաստում է տեղեկանքներ, հրամաններ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
  • ապահովում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի հրամաններով, վերջիններիս, Վարչության պետի հանձնարարականներով Վարչությանը վերապահված գործառույթներից բխող այլ լիազորությունների կատարումը:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. Բարձրագույն կրթություն.
  3. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ.
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  5. Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ,
  6. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված իրավական ակտերի իմացություն.
  7. Գրական հայերենի տիրապետում.
  8. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 1 /մեկ/ տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է).
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր՝ անձնագիր, դիպլոմ /ներ/, վկայական /ներ/, աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից).
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի նոյեմբերի 21-23-ը ներառյալ, ժամը 09:00-12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2023թ. նոյեմբերի 23-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: