1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արարատ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի համակարգողի պաշտոնի թափուր տեղերն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:

2. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը:

3. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում (Ձև 2-ին համապատասխան).

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ).

4) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին համապատասխան՝ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.

5) ինքնակենսագրություն:

4. Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում (նշել համապատասխան լիազոր մարմնի էլեկտրոնային փոստի հասցեն) բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում ( հասցե՝ ք.Արտաշատ Օգոստոսի 23/60, հեռ. 0235.2-11-26) 2023 թվականի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 13։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: