Հայտարարության տեքստը հաստատված է Գնահատող հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 17–ի 02/2023 որոշմամբ

Մրցույթի ծածկագիրը՝ «ԲՄԾՁԲ ԴՇՀ–2024–001»

Հրավերի հրապարակման ամսաթիվը՝ 21.11.2023 թ․

Պայմանագրի անվանումը՝ Դասագրքերի հրատարակում 01/2024

Պատվիրատուն՝ Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ (այսուհետ՝ ԴՏՀՏՇՀ)

Պատվիրատուի հասցեն՝ ք. Երևան, Ռոստոմի 29/164

Պատվիրատուն հայտարարում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այսուհետ՝ ԿԳՄՍ) նախարարության կողմից 2023 թվականին հայտարարված դասագրքերի ստեղծման մրցույթում հաղթած, հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկում ընդգրկված և ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություններ) կողմից պատվիրված քանակներին համապատասխան ներքոհիշյալ դասագրքերի հրատարակման՝ տպագրման և ՀՀ մարզպետարաններ ու Երևանի քաղաքապետարան առաքման (այսուհետ՝ Գնման առարկա) մրցույթ։
Մրցույթին հավասար իրավունքով կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) և օտարերկրյա կազմակերպություններ (այսուհետ՝ Հայտողներ)։

Հրավերով սահմանված են մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող Հայտողներին ներկայացվող պահանջներն ու պայմանները։ Հրավերով սահմանված է նաև, թե որ կազմակերպություններն իրավունք չունեն մասնակցելու մրցույթին։

Յուրաքանչյուր անվանում դասագրքի հրատարակման համար հաղթած գինը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված Հայտողների գնառաջարկներից՝ նվազագույն գնային առաջարկին նախապատվություն տալու սկզբունքով։

Չափաբաժինների հրատարակման բնութագրերը, քանակների ձևավորման պայմանները և կատարման ժամկետները սահմանված են մրցույթի Հրավերով։

Հետաքրքրված Հայտողները կարող են ձեռք բերել մրցույթի Հրավերը՝ ԴՏՀՏՇՀ-ի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի 217001106004001 հաշվեհամարին 35000 ՀՀ դրամ վճարելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Մրցույթի Հրավերը կարող է տրամադրվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով։

Մրցույթի Հրավերի թղթային տարբերակը տրամադրվում է ԴՏՀՏՇՀ–ի գրասենյակից՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00–ից մինչև 17:00:

Էլեկտրոնային եղանակով Հրավեր տրամադրելու դիմումը ստանալուց հետո Պատվիրատուն ապահովում է Հրավերի էլեկտրոնային տարբերակի տրամադրումը հետաքրքրված Հայտողին՝ վերջինիս էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:

Հրավերը ռուսերեն կամ անգլերեն ստանալու ցանկություն ունեցող Հայտողները հայերենից թարգմանված յուրաքանչյուր էջի համար լրացուցիչ վճարում են 10000–ական ՀՀ դրամ։ Հայտողները ռուսերեն կամ անգլերեն Հրավերը կարող են ստանալ դիմումը ներկայացնելուց և վճարումը կատարելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Պատվիրատուի կողմից մրցույթի Հրավերը և այլ փաստաթղթերը մասնակցին տրամադրելու նպատակով փոստային առաքման համար կատարված ծախսերը փոխհատուցվում են մասնակցի կողմից։

Պատվիրատուի կողմից ռուսերեն կամ անգլերեն տրամադրված Հրավերն ունի նույն իրավական ուժը, ինչ որ հայերենը։

Մրցույթում ընտրված Հայտողը իրեն շնորհված պայմանագրի ստորագրումից կամ կատարումից հրաժարվելու կամ պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում զրկվում է ԴՏՀՏՇՀ-ի կողմից անցկացվող մրցույթներին մասնակցելու իրավունքից՝ երեք տարի ժամկետով։

Մրցույթի Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ԴՏՀՏՇՀ–ի գրասենյակ` ք․ Երևան, Ռոստոմի 29/164 հասցեով։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 հունվարի 22–ի ժամը 14:00-ն է: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև ռուսերեն կամ անգլերեն։

Հայտերի բացումը տեղի կունենա ք. Երևան, Ռոստոմի 29/164 հասցեում, 2024 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 14:15–ին։

Մրցույթի ընթացակարգի վերաբերյալ բողոքարկումն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Գնահատող հանձնաժողովի քարտուղար Լիլիթ Մարությանին, հեռախոս՝ (010) 575 643, էլ. փոստ` textrevfund@gmail.com։