Աշխատանքային պարտականություններն են`

  1. իրականացնում է նախարարության ենթակայության կազմակերպությունների գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ կազմակերպության գործադիր մարմնի փոփոխության դեպքում,
  2. իրականացնում է նախարարության ենթակայության կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի պահպանության, վարձակալության, օտարման և դուրսգրման աշխատանքներ,
  3. իրականացնում է նախարարության ենթակայության կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության, հանձնման-ընդունման, օտարման, վարձակալության գործընթացներին աջակցություն և սահմանված դեպքերում մասնակցություն,
  4. իրականացնում է նախարարության ենթակայության կազմակերպություններին ամրացված անշարժ գույքը համապատասխան գերատեսչական մարմնին հանձնելու աշխատանքների իրականացում,
  5. իրականացնում է նախարարության ենթակայության կազմակերպությունների շենքային և տարածքային, ինչպես նաև դրանց հետ կապված փաստաթղթային խնդիրների լուծման աշխատանքների,
  6. իրականացնում է այլ մարմինների կողմից ներկայացված գույքային խնդիրներին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկում և դրանց վերաբերյալ կարծիքի տրամադրում,
  7. իրականացնում է ուսումնական, մշակութային և սպորտային հաստատությունների միացման աշխատանքների համակարգում և իրականացում,
  8. իրականացնում է ուսումնական, մշակութային և սպորտային հաստատությունների միաձուլման աշխատանքների կազմակերպում,
  9. իրականացնում է ուսումնական, մշակութային և սպորտային հաստատությունների վերակազմավորման գործընթացների կազմակերպում,
  10. իրականացնում է ուսումնական, մշակութային և սպորտային հաստատությունների բաժանման աշխատանքների կազմակերպում,
  11. իրականացնում է ուսումնական, մշակութային և սպորտային հաստատությունների առանձանացում աշխատանքները կազմակերպում,
  12. իրականացնում է նախարարության ենթակայության կազմակեպությունների գույքային հարցերին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրություն,
  13. իրականացնում է նախարարության ենթակայության կազմակերպությունների գույքային հարցերին առնչվող հաշվետվությունների կազմման աշխատանքներ,
  14. իրականացնում է և մասնակցում է նախարարության մարմինների և ենթակա կազմակերպությունների լուծարման աշխատանքներին,
  15. իրականացնում է քաղաքացիների նամակների /դիմումների և բողոքների/ քննարկման, դրանցում բարձրացված հարցերի լուծմանը նպաստող աշխատանքներ,
  16. իրականացնում է նախարարության խնդիրներից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի մշակման աշխատանքներ:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն.

2) «Ճարտարագետ», «Մեխանիկա» կամ «Տնտեսագիտություն» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,

3) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,

4) Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.

5) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու, քաղաքացու հետ հաղորդակցվելու, նրան սպառիչ, հիմնավոր և հարգալից պատասխանելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 (մեկ) տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2023 թվականի նոյեմբերի 8-10-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 010-599659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am):