Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 10 հոկտեմբերի 2023 թվականի N 2121-Ա/2 հրամանի՝ «ՀՈՒՅՍ ԵՎ ԱՊԱԳԱ» ՀԿ-ն երաշխավորվել է որպես նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպություն:
110 ժամյա ծրագիրը բաղկացած է 7 բաժիններից, մանկավարժական աշխատողը ստանում է վկայական: Մանկավարժական աշխատողը առավելագույնը կարող է ստանալ 11 միավոր:

Վերապատրաստումը կիրականացվի ՀՀ մարզերում և քաղաք Երևանում՝ առկա, հեռավար և համակցված տարբերակներով: «ՀՈՒՅՍ ԵՎ ԱՊԱԳԱ» ՀԿ-ն ունի բոլոր ռեսուրսները վերապատրաստումը պատշաճ իրականացնելու համար: Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում։

«ՀՈՒՅՍ ԵՎ ԱՊԱԳԱ» ՀԿ-ն նախատեսում է դասընթացում կիրառել գործնական կարողությունների զարգացման մեթոդներ՝ ուղղված օրենսդրական նորմերի և նորարարական հմտությունների առավելագույնս տիրապետմանը: Մասնակիցներին տրվող գործնական առաջադրանքները և աշխատանքները կօգնեն հիմնովին տիրապետել և յուրացնել ծրագրի բոլոր բաժիններից ստացած գիտելիքները և հմտությունները:

Դասընթացները կվարեն ոլորտի գիտակ, փորձառու, հմուտ բանախոսները և մասնագետները:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (055)600121, (094)984484, (041)600121 հեռախոսահամարներով կամ գրել apagahuys@gmail.com, huysandapaga@gmail.com էլ. փոստի հասցեներին:
Գրանցվելու համար անցեք հղմամբ` https://forms.gle/Tbgin5jvd3DwisVp8: