Ուսումնական նյութեր մշակող մասնագետի հիմնական գործառույթները՝
1․ Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական ծրագրի (4-5 տարեկաններ) պահանջներին համապատասխան ուսումնական նյութի ստեղծում, հետևյալ բովանդակությամբ՝
- թեմատիկ 36 շաբաթվա համար նախատեսված ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորում՝ ըստ նախադպրոցական ավագ խմբի կրթական հիմնական ծրագրի ԻՇԱ ծրագրային բաղադրիչում ներառված թեմաների՝ ԽԶ, ԻՇԱ և ԿԿԱ ծրագրային բաղադրիչների շրջանակում,
- կիրառվող մեթոդաբանությունը և տեխնոլոգիաները,
- սաների հետ կազմակերպվող աշխատանքի ձևերը,
- սաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը, կիրառվող մեթոդաբանությունը, գործիքակազմը և գնահատման համակարգի տեղայնացումը՝ մշակված ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից,
- ընտանիք -ՆՈՒՀ կապը, ընտանիք-ՆՈՒՀ-դպրոց կապը։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
1.Բարձրագույն մանկավարժական կրթություն (նախադպրոցական և/ կամ տարրական)․
2. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի իմացություն․
3.Նախադպրոցական տարիքի երեխաների համար մշակված մեթոդական ձեռնարկների հեղինակ կամ համահեղինակ։
Դիմումների ընդունման ժամկետն է` 03.11.2023 – 10.11.2023 թթ.:
Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար աշխատանքային պայմանագիրը կնքվելու է որոշակի ժամկետով (15․11․2023թ․ մինչև 29․12․2023թ):
- Աշխատավարձի չափը՝ 100,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1․ հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2․ անձնագրի պատճենը, ինքնակենսագրություն, դիպլոմի պատճենը,
3․այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.11.2023թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. նոյեմբերի 13-ին` ժամը 1000-ից հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: