Ուսումնական նյութեր մշակող մասնագետի հիմնական գործառույթները՝

1․ Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական ծրագրի (5-6 տարեկաններ) պահանջներին համապատասխան ուսումնական նյութի ստեղծում, հետևյալ բովանդակությամբ՝

  • թեմատիկ 36 շաբաթվա համար նախատեսված ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորում՝ ըստ նախադպրոցական ավագ խմբի կրթական հիմնական ծրագրի ԻՇԱ ծրագրային բաղադրիչում ներառված թեմաների՝ ԽԶ, ԻՇԱ և ԿԿԱ ծրագրային բաղադրիչների շրջանակում,
  • կիրառվող մեթոդաբանությունը և տեխնոլոգիաները,
  • սաների հետ կազմակերպվող աշխատանքի ձևերը,
  • սաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը, կիրառվող մեթոդաբանությունը, գործիքակազմը և գնահատման համակարգի տեղայնացումը՝ մշակված ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից,
  • ընտանիք -ՆՈՒՀ կապը, ընտանիք-ՆՈՒՀ-դպրոց կապը։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

1.Բարձրագույն մանկավարժական կրթություն (նախադպրոցական և/ կամ տարրական)․

2. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի իմացություն․

3.Նախադպրոցական տարիքի երեխաների համար մշակված մեթոդական ձեռնարկների հեղինակ կամ համահեղինակ։

Դիմումների ընդունման ժամկետն է` 02.11.2023 – 10.11.2023 թթ.:

Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար աշխատանքային պայմանագիրը կնքվելու է որոշակի ժամկետով (15112023թ մինչև 29122023թ):

  • Աշխատավարձի չափը՝ 100,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2անձնագրի պատճենը, ինքնակենսագրություն, դիպլոմի պատճենը,

3այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.11.2023թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. նոյեմբերի 13-ին` ժամը 1000-ից հեռավար եղանակով /մրցույթի փատաթղթային փուլը անցած հավակնորդների էլեկտրոնային հասցեներին հարցազրույցի համար կուղարկվի համապատասխան հղումը/։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: