Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Միխայելովկայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

բ) Հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).

գ)«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը (ձև N 2):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

ա) դիմում՝ ՀՀ Լոռու մարզպետի անունով.

բ) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

գ) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.

դ) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

ե) ինքնակենսագրություն (ձև N 3):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով (loriqartughar@mail.ru) փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Լոռու մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնում (հեռ. 0322-2-10-24), հասցե՝ ք. Վանաձոր, ՀՀ Լոռու մարզպետարանի վարչական շենք, Հայքի հրապարակ, 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր՝ բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի դեկտեմբերի 7-ին, հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, hեռ՝. (+374) 10-599-659, էլ. փոստ՝ management@escs.am: