Հիմնական գործառույթները՝

1) կազմակերպում և համակարգում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը, առաջարկություններ ներկայացնում արվեստի և մշակութային կրթության ոլորտներում (այսուհետ՝ Ոլորտ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

2) կազմակերպում է պետական մշակութային քաղաքականության իրականացման նպատակով՝ Վարչության համակարգման Ոլորտի ՊՈԱԿ-ների (թատերահամերգային, մշակութային կրթություն իրականացնող կազմակերպություններ, կինոստուդիա, կինոկենտրոն, մշակույթի և ժամանցի կենտրոն) (այսուհետ` ՊՈԱԿ-ներ) սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան, միջնա­ժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման գործընթացը.

3) կազմակերպում և համակարգում է Ոլորտում հայեցակարգերի ու պետական նպատակային ծրագրերի մշակման գործընթացը.

4) կազմակերպում է Ոլորտի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի բովանդակային դրույթների մշակման գործընթացը.

5) համակարգում է մշակութային կրթության ոլորտի ՊՈԱԿ-ները, նրանց ոչ ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրություններն և վերլուծությունները.

6) համակարգում է Ոլորտի ՊՈԱԿ-ների հետ կնքվող դրամաշնորհի, պետության կողմից ուսանողական նպաստների տրամադրման մասին տարեկան պայմանագրերի բովանդակային դրույթները.

7) համակարգում է ՀՀ տարածքում հյուրախաղային և ցուցա­հանդեսային գործունեության ընդլայնման ուղղված, ստեղծագործական խմբերի, մշակութային, կրթա­կան կազմակերպությունների միջև տարածաշրջանային համագործակ­ցության ստեղծմանն ու զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը.

8) համակարգում և կազմակերում է մշակութային կրթության ոլորտի մասնագետների պատրաստ­ման, վերապատրաստման վերաբերյալ առաջար­կությունների ամփոփիչ գործընթացները.

9) համակարգում է մշակութային կրթության ոլորտում պետական կրթական չափորոշիչների մշակման գործընթացը.

10) կազմակերպում է մշակույթի բնագավառում իրենց վաստակով նշանավոր անձանց և արվեստա­գետներին պետական պարգևների, մրցանակների, պատվավոր կոչումների, գեղարվեստական խմբերին ու թատրոններին՝ ակադեմիական, վաստակավոր և ազգային կոչման, նախարարության պարգևների վերաբերյալ առաջար­կությունների ամփոփումը.

11) կազմակերպում է նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութային աշխատանքները.

12) համակարգում է մշակութային կրթության ոլորտի ՊՈԱԿ-ների մասնագիտական գործունեության տարեկան հաշվետվությունների ուսումնասիրության ու վերլուծության աշխատանքները, կազմում եզրակացություններ.

13) կազմակերպում և համակարգում է պետական կազմակերպություններ ստեղծելու, վերակազմակերպելու, ինչպես նաև պետական կազմակերպությունները պատմական, հասարակական-քաղաքական, մշակույթի, արվեստի, գիտության նշանավոր գործիչների և անձանց անուններով կոչելու վերաբերյալ առաջար­կություններ ներկայացնելու գործընթացը.

14) համակարգում է պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ պետական մշակութային տարածքային քաղաքականության ապահովման գործընթացը.

15) կազմակերպում և համակարգում է Հայաստանի Հանրապետությունում գործող ստեղծագործական խմբերի, ստեղծագործող անհատների և միջազգային մշակութային կազմակերպությունների միջև համագործակցության, կապերի և փոխանակումների ստեղծման ու զարգացման գործընթացը.

16) համակարգում է Ոլորտում մեթոդական, տեղեկատվական, վերլուծական և այլ բնույթի նյութերի հրապարակումները՝ պետական նպատակային ծրագրերին համապատասխան.

17) համակարգում և կազմակերպում է հանրապետական և միջազգային մրցույթների, փառատոնների, ցուցահանդեսների, ինչպես նաև` գիտաժողովների, համաժողովների և այլ միջոցառումների անցկացման ծրագրերը և գործընթացը.

18) համակարգում է մշակութային քաղաքականության ապահովման նպատակով պետական միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման աշխատանքները.

19) կազմակերպում է քաղաքացիների ընդունելության և քաղաքացիների նամակների (դիմումների ու բողոքների) քննարկման աշխատանքները:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. ՀՀ քաղաքացիություն
  2. Կրթություն, որակավորման աստիճանը՝

Ուղղություն – կրթություն, հումանիտար գիտություններ և արվեստ – սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ,

Ոլորտ – կրթություն – արվեստ - սոցիալական և վարքաբանական գիտություններ,

Ենթաոլորտ – առարկայական ուղղվածությամբ մանկավարժություն - երաժշտական արվեստ և կատարողական արվեստ կամ միջոլորտային մասնագիտություններ - մշակութաբանություն:

  1. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ, կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ արվեստի կամ մշակույթի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
  2. Տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը:
  3. Ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն:
  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը՝ ծննդաբերության արձակուրդից:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 2023 թվականի նոյեմբերի 1-3-ը ներառյալ:

Աշխատավարձի չափը՝ 322816 /երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ։

  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:
  • Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: