ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի 35 երաժշտական գործիքների տրամադրման նպատակով:

Երաժշտական գործիքները տրամադրվում են ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների շնորհալի աշակերտներին և նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին:

Երաժշտական գործիքները կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ. հոկտեմբերի 17-ի N 2170-Ա/2 հրամանով ստեղծված «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձերքբերում» ծրագրի ցանկը ձևավորող մասնագիտական խորհրդի կողմից իրականացրած լսումների արդյունքների հիման վրա:

Երաժշտական գործիքները տրամադրվում են ժամանակավոր օգտագործման:

Մրցույթի մասնակիցը (աշակերտը) պետք է կատարի երկու տարաբնույթ ստեղծագործություն մինչև 7 րոպե տևողությամբ:
Մասնակցության հայտերը (կցվում է) ներկայացնում է դպրոցի տնօրինությունը:

Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև 2023 թ. նոյեմբերի 17-ը հետևյալ հասցեով՝ ք․ Երևան, Վարդանանց 18/1, Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ. Հեռ.՝ (091/99) 549690, 091-01-16-54 Էլ. փոստ: arm.metod@gmail.com: