ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ Թիչինգ Ըքադեմին կազմակերպում է վերապատրաստման դասընթաց նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար։

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար նախատեսված վերապատրաստման 110-ժամյա ծրագիրը բաղկացած է 7 բաժնից.

  • «Նախադպրոցական կրթության բնագավառի օրենսդրություն»,
  • «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը կրթական գործընթացում» ,
  • «Տարիքային հոգեբանություն»,
  • «Համընդհանուր ներառում»,
  • «Նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական արդյունքների գնահատում»,
  • «Նախադպրոցական դաստիարակության մեթոդիկաներ»,
  • «Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ» :

Վերապատրաստմանը կարող են մասնակցել.

  • ՆՈՒՀ-ի դաստիարակներ,
  • մեթոդիստներ,
  • ֆիզկուլտուրայի հրահանգիչներ,
  • երաժշտության դաստիարակներ:

Դասընթացները վարելու են Թիչինգ Ըքադեմիի փորձառու մասնագետները։ Վերապատրաստումը նախատեսվում է իրականացնել երկու ձևաչափով՝ առերես և համակցված (առերես և առցանց):

Վերապատրաստումն իրականացվելու է առավելապես նորարարական մոտեցումներով, նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների շեշտադրմամբ և փոխներգործուն մեթոդներով: Սիրով սպասում ենք:

Գրանցվել կարող եք հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/b22uVqj1yZ11ZGrb9

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝

Բջջային՝ +37493283353 (Լ. Պողոսյան՝ համակարգող)