«Քայլ առ քայլ» ԲՀ-ը ընդգրկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում:

Իրականացվելու է նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, մեթոդիստների, ֆիզկուլտուրայի և երաժշտության դաստիարակների վերապատրաստումներ:

Վերապատրաստումները իրականացվելու են առկա, համակցված և հեռավար ձևաչափերով:

Համակցված վերապատրաստումների առկա բաղադրիչը կկազմակերպվի հետևյալ քաղաքներում. Երևան, Եղեգնաձոր, Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան, Բերդ, Գյումրի, Սևան, Նոր Հաճըն:

Մյուս մարզերի մասնագետների համար վերապատրաստումները կիրականացվեն հեռավար ձևաչափով:

Գրանցման հայտը տեղադրված է հետևյալ կայքում՝ https://forms.gle/JwFAXMmCHoamJuj56

Վերապատրաստման ընդհանուր կառուցվածքը

Սույն վերապատրաստման դասընթացը մշակված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշչի, ծրագրի և օրինակելի ծրագրի թեմատիկ պլանի հիման վրա:

Վերապատրաստումները իրականացվելու են 110 ժամ ծավալով: Վերապատրաստումները իրականացվելու են հետևյալ ժամանակացույցով.

ծրագրի մեկնարկից սկսելու ենք աշխատել աշխատանքային և հանգստյան օրերով, 8 ժամյա կամ 4 ժամյա գրաֆիկով, կազմակերպության կողմից նախապես հաստատված օրակարգով:

Նախատեսված ծրագրային 110 ժամը տրոհված է 7 բաժինների` հետևյալ համամասնությամբ.

Բաժին 1. «Նախադպրոցական լրթության բնագավառի օրենսդրություն» - 10 ժամ՝ 1 միավոր

Բաժին 2. «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը կրթական գործընթացում» - 15 ժամ՝ 1 միավոր

Բաժին 3. «Տարիքային հոգեբանություն» - 20 ժամ՝ 2 միավոր

Բաժին 4. «Համընդհանուր ներառում» - 10 ժամ ՝1 միավոր

Բաժին 5. «Նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման և կրթական արդյունքների գնահատում» - 10 ժամ ՝1 միավոր

Բաժին 6. «Նախադպրոցական դաստիարակության մեթոդիկաներ» - 40 ժամ՝ 3 միավոր

Բաժին 7. «Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» - 5 ժամ՝ 2 միավոր

Հետազոտական աշխատանքն իրականացվում է վերապատրաստման ամբողջ ընթացքում:

Մասնակիցը համարվում է դասընթացն ավարտած առնվազն 9 միավոր հավաքելու դեպքում։

Կրեդիտները հավաքում են դաստիարակի մասնակցության առնվազն ⅔-ի, ամփոփման աշխատանքից ապահովելով առնվազն 75% արդյունքով, ներկայացնելով հետազոտական աշխատանք՝ պահանջված չափանիշներով: