«Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամը՝ հանդիսանալով ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի N 2121-Ա/2 հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպություն, 2023 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին իրականացնելու է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ ՀՀ բոլոր մարզերում։

Հիմնադրամի արհեստավարժ և փորձառու վերապատրաստող մասնագետները արդիական ինտերակտիվ մանկավարժական մեթոդներով կիրականացնեն դասընթացը /գործնական և տեսական պարապմուքներ/ մասնակիցների՝ կրթության բնագավառի մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական գիտելիքները և գործնական կարողունակությունները ձևավորելու նպատակով:

Դասընթացը և ուսումնական նյութերը տեղադրված կլինեն կազմակերպության հեռավար ուսուցման հարթակում՝ https://elearning.iedf.am/ և մշտապես հասանելի կլինեն դասընթացի մասնակիցներին։

Հայտնում ենք, որ մեկնարկել են վերապատրաստման գործընթացի կազմակերպչական աշխատանքները: Վերապատրաստումները կիրականացվեն առկա և համակցված ձևաչափերով ՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը։

Մանրամասն տեղեկություններ կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (093) 81-34-18, (093) 69-01-50 հեռախոսահամարներով կամ գրել interactive.found@gmail.com էլեկտրոնային փոստին: