Փորձագետը ներգրավվում է Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:

Աշխատանքային պարտականություններն են`

  • Հասարակայնության հետ կապերի ամրապնդման և հետադարձ կապի ապահովման աշխատանքներ.
  • Նախարարության «Թեժ գիծ» հեռախոսակապի սպասարկում.
  • «Թեժ գիծ» հեռախոսակապի մոնիթորինգ, ամենամսյա հաշվետվությունների կազմում.
  • Նախարարության տեղեկատու հեռախոսի սպասարկում, քաղաքացիներին՝ նախարարության համակարգման ոլորտներին վերաբերող տեղեկատվության տրամադրում:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն.

2) Բարձրագույն կրթություն.

3) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տվյալ բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ.

4) «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Լիցենզավորման մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին», ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի իմացություն.

5) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու, քաղաքացու հետ հաղորդակցվելու, նրան սպառիչ, հիմնավոր և հարգալից պատասխանելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 2 (երկու) ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:

Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման ժամկետն է` 2023 թվականի հոկտեմբերի 25-27-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 010-599659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am ):