Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 12-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզի «Մեծ Այրումի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր։

1Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝

1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը

2)բարձրագույն կրթությունը։

2 Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է՝

1)դիմում՝ լիազորված մարմնի ղեկավարի անունով(ձև N 2)

2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը

3)բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը)

4)ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից

5)ինքնակենսագրություն (ձև N 3

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել նշանակման օրը։

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում (հեռ. 0322-4-01-61), հասցե՝ ք Վանաձոր, ՀՀ Լոռու մարզպետարանի վարչական շենք, Հայքի հրապարակ, 2023 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09։00-ից մինչև ժամը 13։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։ ՀՀ Լոռու մարզպետարան, ք Վանաձոր, 2001, Հայքի հրապարակ։

Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ lori.qartughar@mta.gov.am էլեկտրոնային փոստի հասցեին։