ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամանով, նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով, երաշխավորվել է նաև «Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը:

  • Այս գործընթացում ՀՊՄՀ-ն ներկայացնում է Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնը:
  • Վերապատրաստման 110-ժամյա ծրագիրը բաղկացած է 7 բաժնից:
  • Վերապատրաստմանը կարող են մասնակցել ՆՈՒՀ-ի դաստիարակներ, մեթոդիստներ, ֆիզկուլտուրայի հրահանգիչներ և երաժշտության դաստիարակներ:
  • Վերապատրաստումն իրականացնելու են ՀՀ-ում նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների միակ մասնագիտական ամբիոնի գործիմաց դասախոսները՝ ընդարձակ և ժամանակակից մեդիատեխնոլոգիաներով հագեցված լսարանային պայմաններում:
  • Վերապատրաստումը նախատեսվում է իրականացնել երկու ձևաչափով՝ առերես՝ Երևան քաղաքի և հեռավար՝ ՀՀ մարզերի մանկավարժական աշխատաողների համար:
  • Վերապատրաստումն իրականացվելու է առավելապես նորարարական մոտեցումներով, նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների շեշտադրմամբ և փոխներգոծուն մեթոդներով:

Գրանցվել կարող եք հետևյալ հղմամբ՝

https://forms.gle/1og35PFKJSmLHeTr9
Սիրով սպասում ենք:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին
(+374 10) 59-70-64,
(+374 91) 24-57-56,
(+374 91) 18-40-39

կամ գրել
preschool-trainings@aspu.am էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև ամբիոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջին։