Հիմնական գործառույթները՝

  1. Իրականացնում է թատերարվեստի ոլորտի (այսուհետ` Ոլորտ) օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը, Նախարարին և Գլխավոր քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ թատերարվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
  2. իրականացնում է պետական մշակութային քաղաքականության նպատակով Ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` ՊՈԱԿ-ներ) սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան, միջնա­ժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման գործընթացը.
  3. իրականացնում է հայեցակարգերի ու պետական նպատակային ծրագրերի գործընթացը.
  4. իրականացնում է Ոլորտի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակումը.
  5. իրականացնում է Ոլորտի ՊՈԱԿ-ների համակարգումը, ոչ ֆինանսական ցուցանիշների գործունեու­թյան փաստա­թղթային ուսումնասիրությունների ու վերլուծությունների աշխատանքներ.
  6. իրականացնում է ՊՈԱԿ-ների հետ կնքվող դրամաշնորհի, տարեկան պայմանագրերի բովանդակային դրույթների մշակման աշխատանքներ.
  7. իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստեղծագործական խմբերի, մշակութային կազմակերպությունների միջև տարածաշրջանային համագործակցության և հյուրախաղային գործունեության ընդլայնման, ստեղծմանն ու զարգացմանը նպաստող ծրագրերի գործընթացը.
  8. իրականացնում է Ոլորտի մասնագետների պատրաստման, վերապատրաստման, վերաորակավորման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու գործընթացը.
  9. իրականացնում է մշակույթի բնագավառում իրենց վաստակով նշանավոր անձանց և արվեստագետներին պետական պարգևների, մրցանակների, պատվավոր կոչումների, գեղարվեստական խմբերին ու թատրոններին՝ ակադեմիական, վաստակավոր և ազգային կոչման, ինչպես նաև նախարարության պարգևների շնորհման առաջարկություններ ներկայացնելու գործընթացները.
  10. իրականացնում է նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցույթի մասնակցության ապահովման աշխատանքներ.
  11. իրականացնում է Ոլորտի ՊՈԱԿ-ների ստեղծագործական գործունեության տարեկան հաշվետվությունների և եզրակացությունների ուսումնասիրման և վերլուծության աշխատանքներ.
  12. իրականացնում է ստեղծագործական ծրագրերի բովանդակային հաշվետվության ամփոփման և եզրակացությունների կազմման աշխատանքներ.

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. ՀՀ քաղաքացիություն
  2. Կրթություն, որակավորման աստիճանը՝

Ոլորտ – կրթություն – արվեստ - սոցիալական և վարքաբանական գիտություններ,

Ենթաոլորտ – առարկայական ուղղվածությամբ մանկավարժություն - երաժշտական արվեստ և կատարողական արվեստ կամ միջոլորտային մասնագիտություններ - մշակութաբանություն:

  1. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ արվեստի կամ մշակույթի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
  2. Տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը:
  3. Ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն:
  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդից:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 2023 թվականի հոկտեմբերի 17-19-ը ներառյալ:

Աշխատավարձի չափը՝ 267072 /երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու/ ՀՀ դրամ։

  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:
  • Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599-659 հեռախոսահամարով: